-
12.04.2016|
11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
-
12.04.2016|
11:03
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարություն կանի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։
-
12.04.2016|
11:02
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, պլանավորվում է քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» թեմայով։
-
12.04.2016|
11:01
«Զենքի առևտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե Ադրբեջան, թե Հայաստան»:
-
12.04.2016|
10:59
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
-
12.04.2016|
10:58
ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում` Կոպենհագենում, ապրիլի 11-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված քննարկում, ելույթ է ունեցել Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ բուլղարացի Քրիստիան Վիգենինը:
-
12.04.2016|
10:57
Ապրիլի 9-ին Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
12.04.2016|
10:55
Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7700 հազար եվրո և 13 մլն ռուբլի:
-
12.04.2016|
10:53
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին և նրան է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումը։
-
12.04.2016|
10:52
Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: